Դիպլոմային աշխատանք

Դիպլոմային աշխատանք.pptx Լուիզա

Реклама
Стандартный

Աչքերս որպես ուսումնական տարածք

12980422_607288566091339_139136308_n    12992806_607256272761235_469154695_n

ss

12987919_608015789351950_2067285141_n   12980660_608015902685272_1178751940_n

Սիրում եմ իմ մասնագիտությունը: Ամեն առավոտ, երբ դեմքիս խնամքն ավարտում  ու վերցնում եմ իմ ամենասիրելի դիմահարդարման վրձինները՝ ակամայից ժպտում եմ: Միայն այն փաստը, որ մասնագիտական բազում հմտություններ տիրապետելու շնորհիվ կարող եմ իրականացնել մտքիս թռիչքը  և բարձր տրամադրությամբ տանից դուրս գալ՝ արդեն ինձ ուրախություն է պարգևում:

Ըստ իս՝ ցանկացած օրիորդ լավ կհասկանա, թե ինչ եմ ուզում ասել…

Стандартный

Գարնանային դիմակներ

Գարնանը մաշկը կարիք ունի լրացուցիչ սնուցման ու հատուկ խնամքի, քանի որ այն դառնում է չոր ու զգայուն, ուստի անհրաժեշտ է հաճախակի դնել դիմակներ, օգտագործել կրեմներ ու խոնավեցնող քսուքներ:

Առաջարկում եմ հետևյալ դիմակները.

գ

1.Վարունգով և սպիտակուցով դիմակ

Քերիչով անցկացնել վարունգը և այն խառնել հարած սպիտակուցի հետ: Մասսան քսել դեմքին, 20-30 րոպեից լվանալ ջրով:Դիմակը օգտագործում են ճարպոտ և քրտնած մաշկը սպիտակեցնելու  ինչպես նաև սնուցման համար:

2.Վարունգով և խնձորով դիմակ

Թարմ քերած վարունգն ու նույն քանակությամբ խնձորը խառնել միմյանց և քսել մասսան դեմքին: Քսան րոպեից դեմքը լվանալ:

4.Ձվային և կաթնաշոռամեղրային դիմակ

Երկու ճաշի գդալ կաթնաշոռը խառնել 0,5 թեյի գդալ մեղրի հետ, ավելացնել մեկ ձու և հարել: Դիմակը թողնել 15-20 րոպե, այնուհետև լվանալ դեմքը տաք ջրով, որից հետո` սառը ջրով:Այս դիմակը նախատեսված է լայն ծակոտկեներով մաշկի համար, խոնավեցնում և թարմացնում է մաշկը, փոքրացնում ծակոտկեները:

5.Ձվախնձորային դիմակ

Մեկ ճաշի գդալ խորոված խնձորը խառնել նույն քանակությամբ հարած ձվի հետ: Ստացված խառնուրդը քսել դեմքին, պահել մինչև չորանալը և լվանալ սառը ջրով:

6. Ձվի դեղնուցով դիմակ

տտ

Մեկ ձվի դեղնուցը խառնել մեկ ճ. գդ. յուղոտ կաթնաշոռի հետ, քսել դեմքին, թողնել 20 րոպե, որից հետո լվանալ գոլ ջրով: Այս գարնանային դիմակը շատ արագ կերպով խոնավեցնում ու հարթեցնում է մաշկը:

 

 

Стандартный

Ինչպես խնամել մաշկը գարնանը

Գարնանն առաջին հերթին պետք է հիշել մաշկի խոնավության մասին: Ձմռանը մենք օգտագործել ենք ավելի խիտ ու յուղոտ բաղադրություններով կրեմներ, որը պետք է մաշկը պահպաներ ցրտից ու սառը քամուց: Իսկ հիմա նման կրեմները պետք է փակել սառնարանում, քանի որ գարնան գալու հետ մեզ անհրաժեշտ են ավելի թեթև բաղադրությամբ քսուքներ: Օրինակ` չոր մաշկին ավելի հարմար կլինեն զեյթունի ձեթի բաղադրությամբ կրեմները: Նորմալ կամ խառը տիպի մաշկի դեպքում` բավական է գլիցերինի բաղադրությամբ թեթև կրեմը, իսկ յուղոտ մաշկին լիովին բավական են թեթև գելերը, քանի որ այս տիպի մաշկին ավելորդ ճարպ պետք չէ, կարելի է պարզապես պահպանել բջիջների խոնավությունը: Հետո անպայման պետք է հոգ տանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պահպանելու մասին: Ընդհանրապես կանայք ընտրում են ցերեկային կրեմներ կամ տոնային հիմք` SPF գործոնով: Սա մոտ է տրամաբանությանը` ինչու մի քանի շերտով քսուք օգտագործել, պետք չէ մաշկը ծանրաբեռնել:

ֆ

Ի դեպ, քանի դեռ արևն այնքան էլ շատ չի տաքացնում, կարելի է կատարել մաշկի խորը պիլինգ: Տարբերակները շատ են` սկսած տնային պայմաններում կատարած աղային պրոցեդուրաներից: Պիլինգն անհրաժեշտ պրոցեդուրա է, քանի որ այն ազատում է մաշկը մահացած ու կեղտոտ բջիջներից: Եթե ձեր մաշկը չոր է, ավելի լավ է հրաժարվել պիլինգից ու նման պրոցեդուրաներից, քանի որ առանց այդ էլ զգայուն մաշկը ևս մեկ անգամ ենթարկվում է վնասման: Այս տիպի մաշկն անհրաժեշտ է պարզապես առավոտյան ու երեկոյան մաքրել ոչ սպիրտային լոսյոններով: Այն խնամքով կազատի մաշկը մահացած բջիջներից ու կվերադարձնի մաշկի տոնուսը: Այս լոսյոնները լավացնում են նաևմաշկի արյան շրջանառությունը: Մաշկի մյուս տիպերը` յուղոտ, նորմալ ու խառը, կարելի է մաքրել ավելի ակտիվ հաճախականությամբ: Եթե դուք նախընտրում եք պիլինգը, ապա տանն ավելի լավ է օգտագործել այն, ինչը պատրաստված է մրգաթթուների հիմքով, որովհետեւ դրանց ազդեցությունը մաշկի վրա ավելի նուրբ է լինում: Տնային պայմաններում խորհուրդ չի տրվում օգտագործել քիմիական պիլինգ, քանի որ նման գործողությունները պետք է անցկացնեն մասնագետները: Սկրաբներ ու նմանատիպ բաներ կարելի է օգտագործել շաբաթվա մեջ մեկ անգամ, իսկ յուղոտ մաշկ ունեցողներին` կարելի է ավելի հաճախ: Աշխատեք ընտրել արհեստական պոլիմերային հիմքով սկրաբներ, քանի որ դրանք ավելի հարթ են ու չեն վնասի մաշկի արտաքին շերտը: Գոյություն ունեն սկրաբներ` պատրաստված խաղողի ու ծիրանի կորիզների հիմքով: Դրանք հարմար են ավելի շատ յուղոտ մաշկի համար, իհարկե, այս դեպքում եւս պետք է պաշտպանել մաշկը մեխանիկական ճնշումից: Թեկուզ յուղոտ մաշկը հաստ է բոլոր մյուս տեսակներից, միեւնույն է, այն եւս կարելի է վնասել: Եթե սկրաբի կամ պիլինգի մեջ կա սալիցիլաթթու, ուրեմն այն օժտված է հակաբակտերիալ հատկություններով, որն էլ նախընտրելի տարբերակ է մաշկի պրոբլեմատիկ հատվածների համար: Ինչպես գիտեք, հատկապես կանանց մոտ աչքերի շուրջ ամենաշուտն են սկսում կնճիռներ առաջանալ, քանի որ այս հատվածում մաշկային ծածկն ավելի նուրբ է: Կոպերի հատվածի խնամքը պետք է սկսել 20-22 տարեկանից ոչ ուշ: Կոպերի համար մի քանի դիմակները կպահպանեն դրանք շուտ կնճռոտվելուց: Օրինակ` մաղադանոսից պատրաստած պարզ ու հասարակ կոմպրեսը փակ կոպի վրա դրականորեն է ազդում կոպերի մաշկի վրա: Մաղադանոսով կարելի է մեկ այլ դիմակ եւս պատրաստել, որի համար անհրաժեշտ է նաեւ թթվասեր: 1 թեյի գդալ ծեծած մաղադանոսին ավելացնել 2 թեյի գդալ թթվասեր ու ստացված խառնուրդը լցնել թանզիֆի մեջ ու դնել աչքերին` փակ վիճակում, թողնելով 15-20 րոպե: Հաջորդ դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ հում քերած կարտոֆիլ, ալյուր և հում կաթ: Այս ամենը լավ խառնել, լցնել թանզիֆե տամպոնի մեջ ու պահել փակ աչքերին մոտ 15 րոպե:

Կոպերի մաշկի համար շատ օգտակար է ծիրանի ձեթը: Ծիրանի ձեթը 100 տոկոսանոց ձեթ է` պատրաստված ծիրանի սերմերից, որը պատրաստվում է հատուկ եղանակով: Այն պարունակում է տրիգլիցերիդ, բնական վուշ, վիտամին F եւ այլն: Այն օժտված է բարձր կենսաբանական ակտիվությամբ, դանդաղեցնում է մաշկի կնճռոտումը: Նմանատիպ ազդեցություն ունի նաև դեղձի յուղը, որը պատրաստվում է նույն եղանակով:

Գարնանն աշխատեք ազատվել մի քանի վնասակար սովորություններից: Օրինակ` չարժե մազերի գույնը հաճախակի փոփոխել: Մազերի հաճախակի գունավորումը կամ քիմիական գանգրացումը փչացնում են մազերի որակը: Հեռուստաէկրանից աստղերը երեւում են գրեթե ամեն շաբաթ մազերի տարբեր գույնով, բայց պետք չէ դրանից գայթակղվել, որովհետեւ շատ հաճախ դրանք կեղծամներ են: Մազերը փչանում ու ջրազրկվում են հատկապես գունաթափումից: Ինչի մասին կարող է խոսք լինել, եթե միայն մազերը 1 տոն բաց գույնի ներկելու համար նույնիսկ, մասնագետները խորհուրդ են տալիս դա անել 7-8 շաբաթից ոչ շուտ: Իսկ եթե ռադիկալ փոփոխություն եք ուզում, ուրեմն պետք է աշխատել մազերի գույնը աստիճանաբար բացել` ամիսների ընթացքում: Մազերը մուգ գույնի ներկելը պակաս վնաս է մազերին, քան գունաթափումը, քանի որ մազին դուք գույն եք տալիս եւ ոչ թե` զրկում վերջինիս իր սեփական պիգմենտից: Մազերը մուգ գույնի կարելի է ներկել յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ, իսկ եթե ներկը ամիակ չի պարունակում, նույնիսկ` 3 շաբաթը մեկ: Եթե մազերը գունաթափում եք, ապա գոնե օգտագործեք դիմակներ` նախատեսված մազերի համար:

Վնասակար սովորություն է համարվում նաեւ դեմքի մաշկը առանց մաքրելու անկողին մտնելը: Եթե նույնիսկ օրվա ընթացքում չեք օգտագործել հիգիենիկ կոսմետիկական միջոցներ կամ դիմահարդարում, միեւնույն է, մաշկի վրա հավաքվում է մեծ քանակությամբ աղտ ու մաշկային ճարպ: Դրանք փակում են մաշկի ծակոտիները` չթողնելով, որ այն «շնչի»: Իսկ դա էլ հանգեցնում է պզուկների առաջացմանը, մաշկի այտուցվածությանը, եւ երբեմն նույնիսկ՝ մաշկի ուժեղ բորբոքման: Դրությունն ավելի կարող է բարդանալ, եթե դուք պառկում եք քնելու դիմահարդարված:
աղբյուր

Стандартный

Դիմահարդարման վրձինների նշանակությունը

Վրձինները լինում են պատրաստված և արհեստական և բնական մազիկներից:  Չոր և թափվող նյութեր օգտագործելու համար անհրաժեշտ են բնական մազերից պատրաստված վրձինները: Բնական մազիկը մանրադիտակի տակ դիտելիս կտեսնենք, որ այն ունի եղևնու ճյուղի տեսք՝ ատամիկներով է , որն էլ օգնում է հեշտությամբ վերցնել և պահել իր վրա թափվող և չոր նյութերը: Յուղայիև հեղուկային նյութերի համար օգտագործվում են արհեստական վրձիններ , որոնց մազիկները հարթ են և իրենց վրա լավ են վերցնում նյութերը: Իհարկե բնական մազիկներով վրձինները ևս կարելի է օգտագործել յուղային, հեղուկային նյութեր օգտագործելիս, սակայն դրանց ծայրերն ավելի շուտ են վնասվում այդ նյութերից, քան արհեստականներինը:

սսս

1. Փշրվող դիմափոշու համար նախատեսված մեծ վրձին: Խորհուրդ է տրվում օգտագործել բնական մազերից պատրաստված վրձին:
2. Վրձին այտերի կարմրաներկի համար: Խորհուրդ է տրվում օգտագործել բնականը:
3. Հովհարային վրձին: Օգտագործվում է դիմահարդարման ավելի չոր միջոցների համար: Թեթև շարժումով վրձինը քսում է ստվերաներկը՝ չտարածելով այն: Այս դեպքում, ևս, խորհուրդ է տրվում օգտագործել միայն բնական վրձինը:
4. Խոշոր, կոր վրձին կարմրաներկի և այտոսկրերը ընդգծելու համար: Խորհուրդ է տրվում օգտվել բնական վրձնից:
5. Եզրագծերը ընդգծելու համար նախատեսված վրձին: Խորհուրդ է տրվում օգտագործել միայն բնականը:
6. Այս վրձինը ունի տակառի տեսք և այն նախատեսված է աչքերի վերին հատվածում ստվերաներկ քսելու համար:
7. Փոքր, կոր վրձին քիթը ընդգծելու համար:
8. Տոնային քսուքների համար նախատեսված վրձին: Անհրաժեշտ է օգտագործել միայն սինթետիկ մանրաթելային վրձինը:
9. Վրձին փափուկ և փխրուն դիմափոշու համար: Հեշտությամբ կլանում է փոշին և գեղեցիկ երանգ հաղորդում դեմքին:
10. Մեծ չափսերով վրձին ստվերաներկի համար: Այս վրձինը օգտագործվում է աչքերի հատվածում բաց գույնի ստվերաներկ քսելու համար: Նմանատիպ, սակայն ավելի փոքր չափերով վրձին կարելի է օգտագործել ցանկացած երանգի ստվերաներկերի համար:
11. Հարթ և կարճ վրձին աչքերը գծելու համար: Այն օգտագործվում է աչոերի երկայնքով թույլ ստվերաներկ քսելու համար:
12. Վրձին աչքերի ստվերաներկի համար: Խորհուրդ է տրվում օգտագործել միայն բնականը:
13. Վրձին շրթունքների համար: Օգտագործվում է շրթունքների եզրերը ընդգծելու համար: Խորհուրդ է տրվում օգտվել սինթետիկ մանրաթելայինից:
14. Վրձին աչքերի կոպերը ընդգծելու համար:
15. Վրձին աչքերի հատվածում մատիտը մեղմացնլու համար:
16. Կոր վրձին աչքերի մատիտը մեղմացնելու համար:
17. Այս վրձինը ևս նախատեսված է ստվերաներկ քսելու համար: Ցանկալի է օգտագործել բնականը:
18. Փոքր վրձին հեղուկ միջոցների համար: Օգտագործվում է դեմքի որոշ հատվածների ընդգծման համար:
19. Կոր վրձին հոնքերի մշակման համար: Այս վրձնի միջոցով հնարավոր է տարածել հոնքերին քսած մատիտը կամ ստվերաներկը:
20. Խոզանակ հոնքերի համար:
21. Սպունգ, որը օգտագործվում է աչքերին չոր կամ հեղուկ ստվերաներկ քսելու համար:
22. Մեկ այլ տեսակի խոզանակ հոնքերի մշակման համար:

աղբյուր

Стандартный

ԿԻՏՐՈՆ

Կիտրոնը վաղուց հայտնի պրոֆիլակտիկ և վիտամինային միջոց է: Կիտրոնի հյութը հարուստ է Բ, Ց, Ե, ՊՊ խմբի վիտամիններով, հանքային նյութերով: Այս յուրահատուկ միրգը, շատերի հավաստմամբ, ժողովրդական բժշկության հիմնաքարերից է: Ներկայացնում ենք իրավիճակներ, երբ ձեր ամենամեծ օգնականը կարող է լինել կիտրոնը, և դեպքեր, երբ կիտրոնի օգտագործումն ուղղակի հակացուցված է:

Մաշկի համար

t

Կտրեք կիտրոնից մի կտոր և քսեք դեմքին: 1-2 րոպեում այն կմաքրի մաշկը մահացած բջիջներից, կլավացնի դեմքի գույնը և մաշկը կդարձնի ավելի առաձգական: Կիտրոնի հյութը հատկապես օգտակար է, եթե մաշկը յուղոտ է, ծակոտկեն և հակված է բշտիկներով պատվելու: Պետք է պարզապես խառնել կիտրոնի հյութը ջրին` 1:1 հարաբերությամբ և այդ լուծույթով մաքրել դեմքը առավոտյան և երեկոյան:

Կիտրոնի հյութով այդ լոսյոնը կարող է կանխել գարնանային պեպենների ակտիվացումը: Պետք է այդ լուծույթի մեջ թրջել անձեռոցիկը, քնելուց առաջ դնել դեմքին և պահել 15 րոպե: Անձեռոցիկը հեռացնելուց հետո երեսը պետք չէ լվանալ:

Արմունկների համար

444

 

Ընդամենը 10-15 րոպե է պետք տրամադրել և մեկ կտոր կիտրոն, բայց ամեն օր: Կիտրոնը կիսեք և շրջանաձև շարժումներով դրանով մերսեք արմունկները, ծնկները: Հետո լվացվեք տաք ջրով և սնուցող քսուքով պատեք նույն հատվածները: Որոշ ժամանակ անց կնկատեք գույնի փոփոխություն և մաշկի առողջացում:

Բերանի խոռոչի համար

ս

Կրկին խառնեք ջուր և բերանի հիգիենայի համար նախատեսված կիտրոնի հյութ: Ողողեք բերանն օրական մի քանի անգամ և պահպանեք թարմության զգացողությունը` վերջ դնելով վատ հոտին, կանխարգելելով կարիեսն ու լնդերի արյունահոսությունը:

Եղունգներն ամրացնելու համար

ո.jpg

Ամեն երեկո մի կտոր կիտրոնով մերսեք եղունգները: Դա կօգնի խուսափել շուտ կոտրվելու և երկատվելու խնդրից:

Մազերի խնամք

gg

Ջուրը, որով պետք է պարզաջրեք մազերը լվանալուց հետո, խառնեք կիտրոնի հյութի հետ: Այն ամրացնում է մազերը, փայլեցնում և աստիճանաբար ազատում է թեփից:

Ոտքերի համար

ff

Եթե շաբաթական 2-3 անգամ մեկ կիտրոնի հյութի և մի քանի լիտր ջրի խառնուրդով ոտքերի լոգանք ընդունեք, կազատվեք տհաճ հոտից և կթեթևացնեք հոգնածությունը:

Ժողովրդական բժշկության կողմնակիցներն ասում են, որ կիտրոնի կեղևը կարող է ազատել ուժեղ գլխացավից, նույնիսկ` միգրենային: Պետք է այն դնել կոպերին` ներսային անկյուններում և պահել 15-20 րոպե:

lemon (1)Կիտրոնի հյութը լավ է նաև հաճախակի թմրող մկանների թուլացման համար: Եթե, օրինակ, ձեր ոտքերն են թմրում, քսեք կիտրոնի հյութը տվյալ հատվածին և պահեք մինչև չորանալը: Պետք չէ լվանալ: Կիտրոնն անփոխարինելի է նաև փորկապության, ատամնացավի դեպքում: Այն հակաբորբոքային հատկություններ ունի, միզամուղ է, կալիում պարունակելու հաշվին կարող է ծառայել` որպես հակաճնշումային միջոց: Կիտրոնի հյութը կանգնեցնում է արյունահոսությունը քթից, իսկ օրական մի քանի կտոր կեղևով կիտրոն ուտելը լավացնում է ինքնազգացողությունը, բարձրացնում դիմադրողականությունն ու օրգանիզմի տոնուսը: Այն անփոխարինելի միջոց է հղիության ընթացքում տոքսիկոզի դեպքում, ինչպես նաև աթերոսկլերոզի կանխարգելման համար:

ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄ

Կիտրոն չի կարելի օգտագործել, եթե դուք ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոց ունեք, բարձր թթվայնությամբ գաստրիտ կամ աղիքների բորբոքում: Այն արգելվում է քրոնիկ պանկրեատիտի, էնտերոկոլիտի, խոլեցիստիտի և սուր նեֆրիտի դեպքում: Կիտրոնի հյութի չափից շատ օգտագործումը կարող է վնասել ատամների էմալը, իսկ այս ցիտրուսի յուղը կարող է մաշկային ալերգիկ ռեակցիա առաջացնել, ինչից խուսափելու համար պետք է նախապես այն փորձարկել ափի հակառակ մակերեսին:

Стандартный